Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը այսօր՝ հոկտեմբերի 12-ին, բանակցություններ են վարել Բիշքեկում։
Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման, մասնավորապես՝ առևտրաշրջանառության աճի կապակցությամբ: Անդրադարձ է կատարվել միջտարածաշրջանային համագործակցությանը, նշվել է, որ Ադրբեջանը հաջողությամբ համագործակցում է Ռուսաստանի Դաշնության 70 տարածաշրջանների հետ։ Այս համատեքստում ընդգծվել է, որ պարբերաբար անցկացվող միջտարածաշրջանային համաժողովները կարևոր հարթակ են:
Զրույցի ընթացքում ռուսական և ադրբեջանական կողմերը գոհունակություն են հայտնել նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ։
Կողմերն անդրադարձել են նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցությանը: Կարևորվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև միջկառավարական պետական հանձնաժողովի գործունեությունը։