▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ ԱՄՆ-ում սպանված Արմեն Սահակյանի գործով

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ ԱՄՆ-ի Բրբանք քաղաքում սպանվել է գործարար Արմեն Սահակյանը եւ ծանր վիրավորում ստացել վերջինիս կինը՝ Դիաննան: Կնոջ կյանքը բարեբախտաբար հաջողվել է փրկել:

Freenews-ը նոր մանրամասներ է պարզել դեպքի հետ կապված

Երեկ երեկոյան երկու վարձկան մեքսիկացիներ ներխուժել են Սահակյանների առանձնատուն, որտեղ վարձկաններից մեկը կրակել եւ սպանել է ընտանիքի հորը, Սահակյանի կինը՝ Դիաննան արագ կողմնորոշվել է եւ ամուսնու ատրճանակով կրակել եւ սպանել է ամուսնուն սպանողին: Դժբախտաբար, երկրորդ վարձկանն իր ատրճանակով կրակել է կնոջ որովայնի հատվածին՝ այդպիսով ծանր վիրավորում հասցրել վերջինիս եւ փախել դեպքի վայրից: Ըստ մեր տեղեկությունների երկրորդ վարձկանին մինչ այս պահը չի հաջողվել հայտնաբերել

Դժբախտ դեպքի մասին լուրի հրապարակումից մինչ այս պահը չեն դադարում շրջանառվել դեպքի պատճառների մասին տարատեսակ վարկածները, դրանցից մեկով՝ ոմանք պնդում են, թե Սահակյանն ԱՄՆ-ում եւս բիզնես գործունեություն էր ծավալել եւ հարձակումը եղել է իր տեղի մրցակիցներից մեկի պատվերով: Մեկ այլ վարկածով պատվերը եղել է Երեւանից, իսկ պատվիրատուն տարիներ առաջ կռվի ժամանակ Սահակյանի կողմից սպանված տղայի կինն էնպատակը՝ վրեժխնդրություն: Ասում են, թե կինը ամուսնու հուղարկավորության ժամանակ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ երդվել է, որ սպանել է տալու Սահակյանին, այդ է պատճառը, որ շատերը հավատում են այդ վարկածին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին