Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ դերասանուհի Շուշաննա Թովմասյանի և ռեժիսոր Վահե Սայանի հարսանիքն էր: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում: Ներկայացնում ենք նոր լուսանկարներ զույգի հարսանեկան արարողությունից:
Հիշեցնենք, որ Վահեն նախկինում ամուսնացած է եղել, սակայն հարցազրույցներից մեկում ռեժիսորընշել էր, որ Շուշաննայի հետ սկսել են հանդիպել իր ամուսնալուծությունից հետո։
Իր հերթին Շուշաննան հայտարարել էր. «Ուրախ եմ, որ իմ տղամարդը շատ լավ գիտի իր հայրական պարտականությունները, ունի մեծ պատասխանատվություն իմ նկատմամբ ու կարողանում է ամեն ինչ ճիշտ կարգավորել: Մենք հարգում ենք միմյանց, ինչը ամենակարևորն է»:
Կարդացեք նաև` Հիասթափություն, ափսոսանք, անիմաստ հիշողություն. Շուշաննա Թովմասյանը` չստացված հարաբերության մասին և ոչ միայն