▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր կառավարությունից չափազանցված սպասումների վտանգը.«168 ժամ»

«Որքան էլ պնդենք, որ Հայաստանում տնտեսական փոփոխությունների խորքային պատճառները քաղաքական են, ու չհավատանք, որ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը՝ իր կառավարչական հմտություններով հանդերձ, կարող է լուրջ փոփոխությունների հանգեցնել, անհնար է չնկատել մի բան՝ հասարակության մեջ կա վստահության որոշակի մակարդակ՝ նոր վարչապետի նկատմամբ, և լավատեսություն։ Վստահաթյան չափն ու լավատեսության մակարդակն անհնար է գնահատել, սակայն ակնհայտ է, որ նախկին կառավարության նկատմամբ այն զգալիորեն բարձր է։ Անձնական շփումներով կարելի է գալ այն եզրակացության, որ անգամ բավականին պրագմատիկ մարդիկ հույս են հայտնում, որ «գոնե ինչ-որ բան կփոխվի»։ Այսինքն՝ խորքային փոփոխություններին, այն էլ՝ արագ, չեն հավատում, բայց հավատամ են, որ դրական փոփոխություն լինելու է։ Կամ՝ ցանկանում են հավատալ։ Ինչո՞վ է սա լավ։ Բազմիցս նշվել է, որ ցանկացած բարեփոխման արդյունավետությունը կախված է այդ ռեֆորմն իրականացնող իշխանության նկատմամբ վստահությունից։ Անգամ ամենադրական, ամենահիմնավորված ու ամենաազնիվ մղումներով ծնված նախաձեռնությունը չի կարող արդյունք ունենալ, եթե հասարակությունը փորձում է դրա ետևում թաքնված թակարդ տեսնել։

 

Այսինքն, ամենաառաջին միտքը հետևյալն է՝ «որտեղ են ուզում մեզ քցել»։ Մարդիկ պետությանը համարում են ոչ թե գործընկեր, այլ խանգարող հանգամանք։ Այս առումով, Կարեն Կարապետյանի և նրա ձևավորած կառավարության նկատմամբ վստահությունը կարող է դեր խաղալ՝ դրական սպասումների ձևավորման տեսանկյունից։ Իսկ սպասումները տնտեսության մեջ էական նշանակություն ունեն։ Սակայն կա նաև մեդալի հակառակ կողմը։ Չափազանցված սպասումները կարող են է՛լ ավելի վատացնել վիճակն ու Կարեն Կարապետյանի հեղինակությունը հասցնել զրոյի։ Հատկապես նրա նշանակման առաջին օրերին իշխանության որոշ ներկայացուցիչներ և նրանց մոտ կանգնած անձինք ոգևորության աննախադեպ դրսևորումներ էին ցուցաբերում։ Եթե քեզանից սպասումները չափազանց մեծ են, ապա ամեն ինչ բարդանում է։ Եթե մարդիկ սպասում են արագ փոփոխությունների, ապա կարճ ժամանակ անց արդյունք չտեսնելու դեպքում ավելի վատ կխոսեն, քան քո նախկինի մասին։ Մեծ սպասումների դեպքում մեծ է նաև խորը հիասթափության վտանգը։ Այս վտանգը, կարծում ենք, Կարեն Կարապետյանն ու իր թիմը հասկացել են առաջին իսկ օրվանից։ Հենց այս պատճառով նորա– նշանակ վարչապետն Աժ-ում իր առաջին Ելույթի ժամանակ նշեց, որ տնտեսության վիճակը շատ ծանր է։ Սրանով Կարեն Կարապետյանը բավականին անհարմար դրության մեջ դրեց այն մարդ֊ կանց, ովքեր հավատացնում էին, որ գործերը նախատեսվածից լավ են գնում։ Սակայն այլ տարբերակ չկա. պետք է ասել, որ շատ վատ է, որպեսզի մարդիկ շատ արագ լավը չպահանջեն»,–գրում է թերթը։

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին