«Մեր տեղեկություններով՝ ընդդիմության շրջանում մտմտում են 2017 թվականի ընտրություններին հնարավորինս լայն դաշինքով մասնակցելու հարցը։ Առայժմ միայն տրամադրություններ են ճշտվում դաշինքի հնարավոր շրջանակը պարզելու համար։
Ըստ լավատեղյակ աղբյուրների, խոսքը հիմնականում ՀԱԿ-ի, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի, ՀԺԿ-ի և քաղաքացիական սեկտորի մի քանի վառ դեմքերի մասին է։ Ճիշտ է, Ժիրայր Սեֆիլյանը մերժում է ընտրությունների ճանապարհը, բայց օրեր աոաջ հայտարարեց, որ Ազատության հրապարակում քաղաքական ուժերի և ժողովրդի մոբիլիզացիայի վերջին փորձն են անելու։ Ըստ մեր տեղեկությունների. Սեֆիլյանի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ այս փորձն էլ ձախողվելու դեպքում քննարկվելու է միասնական ուժերով ընտրությունների գնալու տարբերակը։ ՀԱԿ-ն այս ընթացքում փորձելու է պրոցես սկսել ԸՕ քննարկումների շուրջ և այն վերածել իշխանափոխության գործընթացի, հաջողության դեպքում այս երկու պրոցեսները կարող են միավորվել։ Որոշ գնահատականներով չի բացառվում, որ «Նոր Հայաստանի» մի մասը միանա «Ժառանգությանը» և կուսակցության անվանավոխությամբ ստեղծվի նոր քաղաքական ուժ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։