▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր ԱԺ-ում քաղաքական ներկապնակը էապես տարբերվելու է.«Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ իշխանության ներսում որոշվել է ժամանակ չկորցնել եւ 5-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանը, որը մեկնարկելու է փետրվարի 1-ին, սկսել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկմամբ:

Մինչ այդ քաղաքական ուժերն արդեն Ընտրական օրենսգրքի շուրջ որոշակի կոնսուլտացիաներ սկսել են եւ պայմանավորվել, որ Ամանորի տոներից անմիջապես հետո խորհրդարանում փակ քննարկումներ անեն այդ հարցով:

Մեր տեղեկություններով, այս պահին դեռ որեւէ հստակություն չկա՝ համամասնական ընտրակարգի որ տարատեսակն է վերջնական քննարկման դրվելու:
Հիշեցնենք՝ նոր Սահմանադրությամբ անցում է կատարվում 100 տոկոս համամասնական ընտրակարգին եւ ընտրական պրոցեսում ռադիկալ փոփոխություններ են սպասվում: Խորհրդարանական ուժերը պայմանավորվել են, որ հունվարյան փակ քննարկումների ընթացքում յուրաքանչյուրը կներկայացնի իր տեսլականն ու առաջարկները, եւ որոշակի համաձայնություններ ձեռք կբերվեն:

Երեկ մեզ հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե կարծում է, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական ներկապնակը էապես տարբերվելու է մինչ այդ եղած քաղաքական պատկերից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին