Դերասան, «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դերակատար Արտաշես Ալեքսանյանը ավտովթարի է ենթարկվել:
Այսօր Արտաշես Ալեքսանյանը պետք է մասնակցեր ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսին, որի պրեմիերան նախատեսված է հունվարի 28-ին: Նա ավելի ուշ հեռախոսով պարզաբանել է, որ ավտոմեքենան շրջվել է՝ ավտոպատահարի ենթարկվելով, սակայն հայտնի չէ, թե ում էր պատկանում մեքենան: Այս մասին տեղեկացնում է Նյուզ.am-ը:
Դերասանը մտադիր է եղել թեկուզ ուշացումով միանալ լրագրողների հետ հանդիպմանը:
«20-30 րոպեից կհասնեմ», - ասել է նա: Սակայն որոշ ժամանակ անց Արտաշես Ալեքսանյանը սկսել է չպատասխանել հեռախոսազանգերին: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: