▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիմֆոմանիա. երբ արգանդը «խելագարվում է»

Նիմֆոմանիա (գերբարձր սեքսուալ ցանկություն )

Այս անվանումը, գտնում են, որ կիրառել է Պլատոնը: Բանն այն է, որ հիստերիա (կատաղություն) տերմինը առաջացել է  հունարեն histera (արգանդ) բառից: Պլատոնի կարծիքով արգանդը մի «գազան» է, որին տրված է մանկածնման պահանջը և եթե երկար ժամանակ այն չի սաղմնավորվում, կնոջը բերում է կատաղության վիճակի:

Իրականում բժշկագիտության մեջ չկա այդպիսի դիագնոզ, այդ անվանման տակ հասկանում են նիմֆոմանիան:

Նիմֆոմանիան կանանց պաթոլոգիկ բարձրացած սեռական մղումն է, որը դրսևորվում է տարբեր անձանց հետ սեռական մերձեցման անզուսպ ձգտմամբ: Վիճակագրությունը փաստում է, որ այն հանդիպում է ոչ հաճախ՝ 2500 կնոջից մեկի մոտ, և առավել շատ արձանագրվում է տաք կլիմայական գոտիներում: Այս սինդրոմը բնորոշվում է սեքսուալ կոնտակտների մշտական պահանջով, որը բերում  է չկառավարվող վարքի. սեքսուալ մղումը ուղղված է ցանկացած մարդու՝ անկախ տարիքից, արտաքինից և նույնիսկ սեռից: Անկանոն սեռական հարաբերությունները տարբեր զուգընկերների հետ համարվում է այն առանձնահատկությունը, որով նիմֆոմանիայով տառապող կինը տարբերվում է բարձր սեռական ցանկություն ունեցող կնոջից, վերջինս կարողանում է կառավարել իր սեքսուալ վարքը և ընտրում է  որոշակի զուգընկեր:

Շատ և հաճախ...-ահա տղամարդկանց մեծամասնության երազանքը: Նրանք պատրաստ են ամբողջ կյանքում փնտրել այնպիսի կնոջ, որը կկիսի իրենց այդ ցանկությունը: Բայց նիմֆոման կինը տառապում է իր այդ վիճակից, քանի որ անվերջանալի սեքսը չի բերում նրան փսիխոսեքսուալ բավարարություն, բազմակի օրգազմները չեն պարպում ներքին պարադոքսալ էներգիան:
Մասնագետները առանձնացնում են այդ ֆենոմենի առաջացման մի քանի պատճառ. այդպիսի վարքը բնորոշ է կանանց, որոնք ունենեն տարբեր հոգեկան անոմալիաներ, օրինակ՝ մանիակալ փսիխոզ, հնարավոր է նաև ձվարանների և հիպոֆիզի ուռուցքներ: Նորագոյացությունների զարգացման ժամանակ կնոջ մոտ սկսում է սրվել մշտական սեռական բարձր ցանկություն: Այդպիսի վիճակի կարող են հասցնել նաև հորմոնալ կտրուկ փոփոխությունները, որոշ դեղեր և նույնիսկ հղիությունը: Այդ իմաստով վտանգավոր է նաև կիպ/խիստ ընդգրկող/ հագուստը: Դա է պատճառը հավանաբար, որ կանայք միջին դարերում համարվել են խիստ տարված սեքսուալ ակտիվությամբ. ընդգրկող կորսետը խթանում է արյան հոսքը դեպի սեռական օրգաններ: Նիմֆոմանիայի պատճառ կարող են հանդիսանալ նաև անլիարժեքության կոմպլեքսը, սեփական գրավչության նկատմամբ անվստահությունը

Բժիշկները ոչ արտահայտված դեպքերում խորհուրդ են տալիս պացիենտին ցրել մտքերը սեքսի մասին, լցնել, հագեցնել ամբողջ օրվա ժամանակահատվածը տարբեր առաջադրանքներով, ֆիզիկական վարժություններով, ուղղել սեռական էներգիան այլ ուղղությամբ՝ ժամանակ չթողնելով կպչուն մտքերի համար: Անհրաժեշտ է խուսափել սեքսուալ ցանկությունը գրգռող սննդատեսակներից՝ ծովամթերք, պանիր, շոկոլադ, հունական ընկույզ և այլն: Բարդացած դեպքերում իրականացվում է համապատասխան դեղորայքային թերապիա:

 

Հեղինակ` Սևադա Հակոբյանն

sexology.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին