Լրագրող Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբե՛ք չեմ մոռանա
–Որ Սերժիկի Միշիկը գրեց` տվեեեեց, տվեեեեց, ու ես մի հերսոտած գրառում արեցի Միշիկի դեմ, թե` էս ինչ է զառանցում էս սրիկան։
–Որ կեսգիշերին մեկ էլ տարածվեց, որ Միշիկը եթե իր կյանքում մի ճիշտ բան է ասել, ապա հենց դա է` ՏՎԵՑ։
–Որ խելագարվեցի։
–Որ խելագարվեցինք։
–Որ Արարատ Միրզոյանին սպանում էին, ու ես տանը գոռում–ճչում էի, որ չսպանեն։
–Որ Նիկոլն էդ ժամանակ բունկերում ապահով տեղավորվել էր ու ուղիղ եթերով զառանցում էր. դեմքը ծամածռված էր։ Սարսափից էր, թե շատ կոնծելուց` չգիտեմ։
–Որ էդ ժամանակվանից մինչև հիմա եթե լսում եմ «հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներ» արտահայտությունը, ուզում եմ մեռնել։ Էդ աստիճանի ձեռառնոցիին դիմանալ չի լինում։
...Ու Նիկոլը մինչև հիմա Հայաստանի վարչապետն է։
Չէ, սա ողբերգություն չի, էժանագին վոդևիլ է։
|