ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Նիկոլը ոչ թե միջանցք է տալիս, այլ Հայաստանն է վեր ածում թուրք-ադրբեջանական միջանցքի։
Հայաստանի տարածաշրջանային լուրջ գործոն լինելը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով.
1. Հայկական Արցախի գոյությյամբ։
2. Հայկական Սյունիքի, հայ-իրանական սահամանի ու Ադրբեջանը Նախիջեւանից կտրված պահելու տարածքի առկայությամբ։
3. Հայկական ատոմակայանով։
4. Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությամբ։
Նիկոլն ու նրա թուրք-նատօական գործընկերները չեզոքացրել են հայկական Արցախը, Սյունիքին լուրջ վտանգ է սպառնում, ատոմակայանը հայ-ռուսական դեգրադացվող հարաբերությունների հետեւանքով կանգնելու է փակման վտանգի տակ, իսկ ռուսական ռազմաբազան էլ առաջիկայում կարծես դուրս է հանվելու։
Այս սցենարի խաղարկման արդյունքում՝ Հայաստանը ոչ թե թուրք-ադրբեջանական միջանցք է տալու,այլ ինքն է վեր ածվելու թուրք-ադրբեջանական միջանցքի»։