azatutyun.am-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր բացասական եզրակացություն է տվել Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագծին, որով ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է մի շարք արտոնություններ տալ սահմանամերձ գյուղերի բնակիչներին, մասնավորապես՝ ազատել հողի և անշարժ գույքի հարկից, 50 տոկոսով փոխհատուցել գազի, հոսանքի, խմելու և ոռոգման ջրի ամսական վարձը և այլն։ Հանձնաժողովի «Ժառանգություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Օրինաց երկիր» խմբակցությունների անդամները չեն մասնակցել այսօրվա նիստին: Նախագծին դրական եզրակացություն տալուն կողմ քվեարկեց միայն Նիկոլ Փաշինյանը: «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները՝ ընդամենը 5 պատգամավոր, քվեարկել են ձեռնպահ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում