▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը` ՀԱԿ խմբակցությունում իր գործունեության և իրական քաղաքական թիմի մասին

«Ի պատասխան լրագրողների հարցերի՝ կապված Հայ ազգային կոնգրես խմբակցությունում իմ գործունեության հետ, հարկ եմ համարում նշել, որ քաղաքական թիմը, որի անդամ եմ եւ որտեղ մասնակցում եմ քաղաքական որոշումների կայացմանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» միավորումն է, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդը»,-գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ «Հրապարակ»  թերթն օրերս գրել էր, որ  ՀԱԿ-ի ամեն հինգշաբթի անցկացվող խմբակցության նիստերը վերջին շրջանում կրկին անցնում են առանց Նիկոլ Փաշինյանի:

 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին