Ամբողջ ֆեյսբուքում քննարկումներ են ծավալվել Լարս Ֆոն Տիերի ֆիլմի վերաբերյալ , որը ցուցադրելու էին CINEMA STAR կինոթատրոնում:
Ասեմ , որ Լարսի համար լավ ճանաչում եղավ + դրան մի ամբողջ պետություն բարձր ատյաններով սկսեց պատառոտել սեփական նստատեղը:
Ֆիլմը իր մեջ պարունակում էր Էրոտիկ կամ ինչպես կասեր յուրաքանչյուր մենթալիստապաշտ ՀՀ քաղաքացի՝ ԽՈՒԺԱՆ ու ՀԱՅԻ ՀԱՄԱՐ Չսազական տեսարաններ : Նշեմ , որ սինեմայում լավ էլ ցուցադրեցին The Wolf of Wall Street ֆիլմը , որը ավելի անկեղծ տեսարաններով էր հագեցած ...
Կարճ ասած մի քանի հարց ՝ մեր հասարակությանը :
Իսկ հայեցի է՞ 3-րդ դասարանի կրթությամբ պատգամավորը , որը հայհոյում է լրագրողին:
Հայեցի ե՞ն այն ուսուցիչները , ովքեր մաղարիչով են նորմալ գիտելիք տալիս , կամ նույն տնօրենները , ովքեր լավ դասարան տալու համար դասվարից պահանջում են 200-300 դոլլար:
Հայեցի ե՞ն սուտի սրբերը , ովքեր գինեկոլոգների կաբինետներից դուրս չեն գալիս:
Հայեցի ե՞ն հոգևորականները , ովքեր երեք տան արժողությամբ մեքենաներ են վարում ու հայհոյում:
Հայեցի է՞ այն կաթողիկոսը , որ ասում է , ես սարերի վանքերի հետ գործ չունեմ:
Հայեցի է՞ այն մշակույթի նախարարը , ով մինի յուբկայով ոռնացողին միլիոններ է շռայլում և փաստաթղթերով ներկայացնում որպես նվիրատվություն:
Հետևությունները , թողնում եմ Ձեզ...