Շվեդ ռադիոհաղորդավար Քրիս Բոսուելը թվիթերյան գրառումը ` որտեղ նա կարծիք էր հայտնում, որ Հայաստանը չի հաղթելու Եվրատեսիլում մեծ արձագանքի էր արժանացել սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում:
Նա գրել էր. «Հնարավոր չէ՝ Հայաստանը հաղթի մրցույթում: Ներողություն: Տգեղ մարդիկ չեն հաղթում Եվրատեսիլը: Կոշտ է, բայց իրականությունն է»:
Այսօր արդեն Բոսուելը իր գրառումներում ներողություն է խնդրել արտահայտած տեսակետի համար. «Ներողություն, եթե վիրավորել եմ: Հաջողություն Արամին եզրափակչում». «Ես այլ կերպ պետք է արտահայտվեի, ներողություն»: