▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նե տառապիս»...«Հրապարակ»

«Հարկային նոր օրենսգիրքը, որի որոշ դրույթները պետք է կյանքի կոչվեն 2017-ից, իսկ բուն օրենսգիրքն ամբողջությամբ՝ 2018-ից, պարզվում է՝ 700 էջ է։ «էդ պտի հա կարդաս ու կարդաս»,– ասաց օրենսգրքի Աժ «պատասխանատու», տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։ «Տնաշենն էնքան երկար ա, մինչև սեպտեմբեր հազիվ էլ կարդանք»։


Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, հայոց «պատասխանատուների» համար ոչ միայն դժվար հաղթահարելի է 700 էջանոց «գիրքը», այլև այն, որ Արևմուտքը հարկային դաշտը լրջորեն բարեփոխելու պահանջներ է դրել, այդ իսկ պատճառով «մերոնք» չեն շտապում նոր խաղի կանոններով օրենսգիրքը խաղի մեջ մտցնել, այդ իսկ պատճառով միմյանց հորդորում են՝ «նե տառապիս», ու պատասխան ստանում՝ «չէ, պտի՜ տառապեմ»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին