«Իմ դեմքը, երբ ինձ նկարում են ֆալաֆել ուտելիս և պահանջում են ինչ-որ բան փոխանցել Սաքունցին (իրականում հավանաբար ի նկատի ունեին Մակունցին)»,-գրել է «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը ֆեյսբուքյան էջում՝ ներկայացնելով տեսանյութ։
Իսկ ի՞նչ է եղել․ Պարզվում է, որ Հայաստան բնակություն տեղափոխված և ՀՀ քաղաքացի դարձած Հակոբ Բերբերյանն «Իմ քայլի» պատգամավորին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է՝ «Փոխանցեք Սաքունցին( ավելի ուշ նա ուղել է սխալն ու նշել է, որ Մակունցին նկատի ունի-Խմբ․), որ ես ՍԴ դատավորին չեմ պահանջում փոխել».։
Ի դեպ, մեկ այլ «լայվում» Հակոբ Բերբերյանը նշել է՝ «Հարգելի երեսփոխանը հաց կերավ և անտեսեց վարչապետի կոչը՝ ՀԴՄ չպահանջեց»։
Մանրամասն՝ տեսանյութում՝ վերցված Հակոբ Բերբերյանի ֆեյսբուքյան էջից։