«Նախորդ նմանատիպ հանդիպմանը ես ասացի, որ ձեզ մոտ ինչ-որ մի բան չի ստացվում, հիմա պնդում եմ` ձեզ մոտ ոչինչ չի ստացվում: Արդյո՞ք հիմա ունեք այդ պատասխանատվությունը, որ հեռանաք, հեռանաք, ոչ թե հրաժարական տալով միայն, այլ ընդհանրապես հեռու մնաք քաղաքականությունից»,- Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանին հարց հղեց Սամվել Դուդուկյանը:
Ի պատասխան Փաշինյանը հերթական անգամ հիշեցրեց, որ իր վարչապետության ընթացքում 2 անգամ արդեն հրաժարական է տվել, բայց կրկին վերընտրվել է: «Մենք չենք կարող հեռանալ, որովհետև ժողովրդից ստացել ենք մանդատ»,- հերթական անգամ կրկնեց Փաշինյանը:
Հանդիպումն ամբողջությամբ՝ տեսանյութում: