«Հայաստանում նախկինում շատ էին երազողները, նրանք բիզնեսմեններ չէին, նպատակադրված երգ չէին գրում: Հետո եկավ մի ժամանակ, երբ երազողները վերածվեցին գործարարների, այսինքն՝ երբ դու գիտես, որ այս գործը կգրես, հաջողություն կունենա, կարելի է վաճառել»,- 24TV-ի եթերում ասել է հայկական էստրադայի ամենախորհրդավոր կերպարներից մեկը՝ Միստեր X-ը՝ Արթուր Հակոբյանը՝ համեմատություն անցկացնելով նախկինի ու ներկայի միջև: Երգիչը խոսել է նաև 2012-ին ԱՄՆ տեղափոխվելու մասին. «Չէի գնացել՝ մնալու, բայց գործը գործի հետևից, 30-ից ավելի պայմանագիր, ու չէի կարող անընդհատ գնալ ու գալ, ստիպված եղա մնալ: Ժամանակն արագ անցավ, մեկ տարին դարձավ տասը տարի: Այդ ընթացքում այնտեղ ամուսնացա, աղջիկ ունեցա և սիրտս բաժանվեց երկու մասի՝ կիսով հայրենիք, կիսով՝ աղջկաս մոտ»: Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ հայտնել է, որ մտադիր է Հայաստանում մեծ մենահամերգ ունենալ. «Կա՛մ աշնանը, կա՛մ գարնանը՝ գեղեցիկ սիմֆոնիկ նվագախմբով»: |
«Նախկինում երգիչները երազողներ էին, ոչ թե՝ բիզնեսմեններ». Արթուր Հակոբյան (Միստեր X)
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet