Nyut.am-ը գրում է, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դարձել է գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնված IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») նոր ղեկավարը:
Շատերին, անշուշտ ժամանակին զարմացրեց պետական «յուղոտ» պաշտոնից Արմեն Գևորգյանի հրաժարվելը (մեր կողմից նշենք, որ նա մինչ այժմ համարվում է կառավարության ամենալավ աշխատող անդամը):
Սակայն զարմանալու ոչինչ չկա: Երեկ համապատասխան կառույցի հաշվապահության աշխատակիցը Nyut.am-ին հավաստիացրեց, որ IDeA հիմնադրամի ղեկավար Արմեն Գևորգյանի ամսական աշխատավարձը կազմում է 50.000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլար:
Ո՞ր մի նախարարը չէր լքի պոստը 50.000 դոլարի համար:
Նյութը` սկզնաղբյուր կայքում