▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախիջևանի «սուլթանիկն» անմեղսունակ է

1993 թ. հուլիսի 3-ից սև և սպիտակ ոչխարների պետության մաս կազմող հայկական Նախիջևանում իշխում է Հ.Ալիևի դրածո Վասիֆ Թալիբովը,ով այս 21 տարիների ընթացքում տեղական ԳԽ-ի ղեկավարից վերածվել է Նախիջևանում ամեն ինչի տերն ու տիրակալը...Այս սանձարձակը վայելելով պաշտոնի բոլոր "բերկրանքները" և ԱՆՊԱՏԻԺ մնալով գործած ԲԱԶՄԱԹԻՎ հանցագործությունների համար՝ վերջին տարիներին սկսել է ՎԵՐԱՀՍԿԵԼ մարդկանց ԱՆՁՆԱԿԱՆ կյանքը...Այդ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆՆ էլ "քաղաքակիրթ" տեսք տալու համար՝ ընդունում է օրենքներ...Երեկ լրատվամիջոցները հաղորդեցին,որ Վ.Թալիբովի հրամանով "Նախիջևանում սիրելն արգելել են..."Սիրահար զույգերին,որոնք իրար ձեռք բռնած քայլում են,տանում են ոստիկանություն և բացատրություն պահանջում... Այստեղ նրանցից փաստաթղթեր են ուզում՝ պարզելու նրանք ամուսնացա՞ծ են, նշանադրվա՞ծ, թե՞ պարզապես հարաբերությունների մեջ են:Շատ հետաքրքիր է,թե իրար հետ նշավնած կամ ''ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ'' ունեցող զույգերը որտեղի՞ց պետք է այդ փաստաթղթերը ստանան և ներկայացնեն ոստիկաններին...Իսկ պահանջված փաստաթուղթը ՉՆԵՐԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԻՆ տուգանում են կամ մի քանի օրով ձերբակալում... Նախիջևանի ինքնավար հանրապետությունը՝դա ազերիների "Թուրքմենստանն" է,որտեղ սուլթան Ի.Ալիևի "կրտսեր" եղբայր Թալիբովը անում է այն, ԻՆՉ ԿՑԱՆԿԱՆԱ...Օրինակ՝երկու-երեք տարվա մեջ "ՄԵԾՆ" Վ.Թալիբովի հրամանով Նախիջանի բնակիչներին արգելել են լսել ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ(այդ թվում նաև թուրքական),ինչպես նաև ռոքի և ռէփի ազերիական տարբերակները...Գերշահույթ ստանալու հարար արգելել է հարևան Իրանից ներկրել էժան սննդամթերք...Նախիջևանում ԱՐԳԵԼՎԱԾ է վարել մեքենաներ,որոնք "ՈՉնախիջևանյան" համարներով են...Թալիբովը հատուկ վերաբերմունք ունի գեղեցկության սրահների,աբորտների,ինտերնետ սրահների,սրճարանների նկատմաբ ,որոնք ևս արգելված են...Թալիբովի հրամանով շենքերի բնակիչներին արգելված է պատշգամբներից լվացք փռել,հաց եփել թոնիրներում,առևտրային կազմակերպություններին տալ "արտասահմանյան " անուններ,կանանց մազերը ներկել,իսկ պետական հիմնարկություններում աշխատող կանաց հագնել կապրոնե գուլպաներ...Դե իսկ հիմա էլ գործը հասավ "սիրել" արգելելուն...Սա տարրական ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿԻ վարքագիծ է... Հ.Գ.Նախիջևանը՝դա սև փոս է,որտեղ իրեն ազերիական "Թուրքմենբաշի" հռչակած պատմաբան Վ.Թալիբովը ՓՈՐՁԵՐ է կատարում մարդկանց վրա՝իմանալու,թե որքան կարող է մարդը հանդուրժել "ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ"...Ասեմ,որ "ԹԱԼԻԲ" արաբերենից թարգմանած նշանակում է "ԱՍՏԾՈ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՓՆՏՐՈՂ"...Երևի հենց սա հաշվի առնելով էլ Վ.Թալիբովը իրեն պահում է որպես "նախիջևանայան աստված"...Հետո էլ զարմանում ենք Հյուսիսային Կորեայի,Մյանմարի,Բուրկինա Ֆասոյի կամ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության նախկին մարդակեր դիկտատորի արարքների վրա...Հարևանությամբ արդեն 23 տարի "փոքրիկ" Կիմ Չեն Ըն և Ս.Թուրքմենբաշի ունենք,բայց շատ հեռուներն ենք նայում ու մտածում,որ այդ ամենը մեզանից շատ հեռու է...

 

Գագիկ Համբարյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին