▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախատոնական օրերին խանութներում վաճառվում են ժամկետանց ապրանքներ.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նախատոնական օրերին պարենային եւ ոչ պարենային ապրանքների թանկանալը մեր երկրում կարծես ավանդույթ է դարձել: Քաղաքացիները շեշտում են, որ գնաճն էականորեն նկատվում է տեղական արտադրանքների վրա: Սակայն խնդրահարույց են ոչ միայն ապրանքների բարձր գները, այլեւ դրանց որակը: Փոքր խանութներից մինչեւ սուպերմարկետներ՝ քաղաքացիներին անորակ, ժամկետանց, կասկածելի փաթեթավորմամբ ապրանքներ են հանդիպել:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը եւս քաղաքացիներից մի շարք ահազանգեր է ստացել: Դրանք հիմնականում կապված են եղել փողոցային առտեւրի հակասանիտարական վիճակների, համապատասխան ջերմային պայմանների չպահպանման հետ:

Կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը նկատում է, որ օրինախախտումները այս տարի համատարած բնույթ են կրում: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ գլխավոր պատճառը պետական վերահսկողության բացակայությունն է:

Առավել վատ է վիճակը ոչ պարենային ապրանքների շուկայում: «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ հուլիսի 30-ից մինչ օրս էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը դե յուրե չի գործում, քանի որ նշանակված չէ տեսչական մարմնի ղեկավարը: Սա նշանակում է, որ ոչ պարենային ապրանքները, օրինակ՝ խաղալիքները, ճայթռուկները, որոնք կարող են անվտանգության լուրջ խնդիրներ առաջացնել, վերահսկողությունից դուրս են մնացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին