«Հիմնավորումը քաղաքական է և ոչ իրավական: Հայտնի չէ, թե այս նախարարութուններն ինչ ձևով են աշխատելու: Ամեն մի նախարարություն ունի 3-4 տեղակալ: Հիմա սրանք իրար են գումարվելու, նախարարն ունենալու է 8 տեղակա՞լ»,- Կառավարության կառուցվածքային փոփոխություններին անդրադառնալով՝ ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորը նկատում է՝ կառավարման համակարգը խիստ ուռճացված է.ունենք 18 նախարարություն, 5-4 տեղակալներով, մի քանի օգնականներով:
Էդմոն Մարուքյանը համոզված է՝ պետական կառավարման մեր համակարգն արդյունավետ չի գործում և պետք է շատ լուրջ օպտիմալացման ծրագիր իրականացնել: