▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարի «դարակազմիկ» մտքերը.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Եթե չլինեին կենսաթոշակներն ու սոցիալական աջակցությունը, ապա աղքատությունը շատ ավելի մեծ կլիներ», հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«ՉԻ» - Իսկ եթե ուտելիք չլիներ՝ մարդիկ սոված կլինեին: Այնպես որ՝ Արտեմ Ասատարյանը միանգամայն իրավացի է: Եվ կարող  է շարունակել դարակազմիկ մտքեր հայտնել: Օրինակ՝ եթե փղի կնճիթը կտրեն, փիղն այլեւս կնճիթ չի ունենա, եթե փոսեր չլինեն՝ ոչ մեկը փոսը չի ընկնի, եթե մարդը նիհարի՝ քաշը կպակասի եւ այլն:

Ափսոս միայն, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի գործառույթն իմաստուն մտքեր արտահայտելը չէ: Ավելի ճիշտ՝ միայն դա չէ: Մարդիկ չգիտես ինչու, ուրիշ ակնկալիքներ էլ ունեն նրանից: Եվ շատ իզուր. Նա ի՞նչ մեղավոր է, որ թոշակները ցածր են: Փողը շատ լիներ՝ թոշակները բարձր կլինեին: Իսկ եթե թոշակառուներ չլինեին՝ թոշակ տալու կարիք չէր լինի: բայց քանի որ թոշակառուներ կան՝ նրանց պետք է թոշակ տալ: Եթե չտան՝ աղքատությունը շատ ավելի մեծ կլինի:

Մի խոսքով՝ եթե սոցապ նախարարը չլիներ, նախարարների թիվն ավելի փոքր կլիներ: Վստահեցնում ենք՝ որեւէ այլ բան չէր փոխվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին