▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարը հագուկապի պատճառով աշխատանքից ազատել է «Վարդա»-ին. «Հրապարակ»

«Արդարադատության նախարարության շենք մտնելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն աշխատանքից ազատ է նախկին նախարարի օգնականներից մեկին: Ասում են, թե նորանշանակ նախարարն ապշել է՝ տեսնելով նրա հագուկապը: Այս սիրունիկ երիտասարդ աղջիկն աշխատանքի է գալիս ուլտրամինիով, մասնակցում տարատեսակ հանդիպումների և առանձնակի հպարտությամբ տարածում իր լուսանկրաները:


Նրա հագուկապով ամենից շատ գերված էին ԴԱՀԿ-ի տղամարդ աշխատակիցները, ովքեր նրան «Վարդա» էին անվանում: Նրան աշխատանքի էր տեղավորել նախկին բարձրաստիճան պաշտոնյա ազգականը:

 

Մեր աղբյուրներն ասում նե, որ նախարարությունում թեև հումոր են անում նորանշանակ նախարարի թեմայով, քչփչում, այնուհանդերձ շունչները պահած սպասում են, թե ով է լինելու հաջորդը»,-գրում է թերթը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին