«Ադրբեջանի հանրապետության ղեկավարությունը սովորաբար քաղաքական միջոցառումներից, հանդիպումներից առաջ կամ հետո լարված իրավիճակ է ստեղծում՝ փորձելով ազդեցություն գործել միջազգային կառույցների վրա և բարձրացնել իրենց ստորաբաժանումների մարտական ոգին»,-խոսելով Սերժ-Սարգսյան-Իլհամ Ալիև հնարավոր հանդիպման մասին՝ այսօրվա ասուլիսին ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքով՝
«Կարծում եմ՝ մինչև հանդիպումը հակառակորդի ղեկավարությունը կփորձի լարված վիճակը պահպանել: Հանդիպումից հետո էլ ակնկալել լիարժեք խաղաղություն քիչ հավանական է: Դրա համար ՀՀ ԶՈւ-ը թե այս ժամանակահատվածում, թե հանդիպումից հետո պետք է լինեն իրենց դիրքերում»: