ԱԺ-ը քննարկում է Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքի փոփոխությունները: Հիմնական զեկուցողն է Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը:
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքը գիտեք՝ Ազգային անվտանգության ծառայությանը դասում է վարչապետին ենթակա մարմինների շաքին, մինչդեռ ծառայության տնօրենն ու տեղակալները ներկա կարգավորումներով պաշտոնի նշանակվում ու ազատվում են նախագահի կողմից: Վերանայվել են գործող կարգավորումներն այնպես, որ վերոնշյալ անձանց պաշտոնի նշանակի ու ազատի վարչապետը՝ նկատի ունենալով ծառայության՝ վերջինիս ենթակա լինելը»,- ասաց նախարարի տեղակալը:
Ելույթով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը. «Մեր երկրում նույնիսկ նախագահն է վարչապետի մոտ աշխատում: Էդ օրենքը փոխում եք՝ ի՞նչ, նախագահին դաշնամուր նվագելուց բացի, ինչ-որ մի լծակ տալո՞ւ եք, թե՞ չէ: Գեներալական կոչումներ շնորհելու իրավունքը ոնց որ իրա ձեռքից վերցրեցինք, հիմա ԱԱԾ տնօրենն ենք վերցնում, էդ մարդը դուրներդ չի գալիս՝ հանեք»: