▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը շատ բան կարող է անել. Քերոլայն Քոքս

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը տեսաուղերձ է հրապարակել՝ ողջունելով Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրելու որոշումը:

 

«Գերազանց լուր լսեցի այն մասին, որ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը հրավիրվել է առաջադրվելու Հայաստանի նախագահի պաշտոնում: Անչափ ուրախ եմ: Ես Սարգսյանին հանդիպել եմ շատ տարիներ առաջ, երբ նա Հայաստանի վարչապետն էր:

Նա երեք անգամ Մեծ Բրիտանիայում եղել է Հայաստանի դեսպանը: Սարգսյանն ունի հրաշալի փորձ ու գիտելիքներ և շատ բան կարող է անել շնորհիվ իր դիվանագիտական հմտությունների, վերլուծական կարողությունների, հարաբերությունների: Նա հրաշալի դեսպան է եղել Հայաստանի համար»,- տեսաուղերձում նշել է բարոնուհի Քոքսը:

Վերջինս հավելել է, որ ուրախ է Արմեն Սարգսյանին տեսնելու Հայաստանի նախագահի պաշտոնում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին