▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահի պաշտոնը դառնալու է զուտ ձեւական կարգավիճակ. «Ժողովուրդ»

ՀՀ իշխանությունները երեկ, ի վերջո, հրապարակեցին սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը փաստացի ենթադրում է նոր Սահմանադրության ընդունում: Չնայած գործող սահմանադրության առաջին եւ երկրորդ անփոփոխելի հոդվածները նույնությամբ պահպանված են, բայց խախտվում է գործող Սահմանադրության 114-րդ անփոփոխելի հոդվածը (այս հոդվածով նախատեսվում է 1-ին եւ 2-րդ հոդվածների անփոփոխելիությունը), այն դադարելու է գոյություն ունենալ: Միայն այս փաստը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ փաստաթուղթը հակասահմանադրական է: Իշխանությունները ինչպես եւ հայտարարվել էր, պատրաստվում են անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին: Որպես պարտադիր պայման նոր նախագծով սահմանվում է ԱԺ-ում մեկ քաղաքական ուժի մեծամասնություն ունենալը: Սա, կարելի է ասել, արվում է հատուկ այն բանի համար, որ իշխանությունները ստիպված չլինեն, խորհրդարանում մեծամասնություն ձեւավորելու համար, կոալիցիա կազմել:

Իսկ նախագահի պաշտոնը, ինչպես եւ ենթադրվում էր, դառնալու է զուտ ձեւական կարգավիճակ` իրական իշխանության բացակայությամբ: Գործադիր իշխանությունը միանձնյա իրականացնելու է Կառավարությունը, իսկ խորհրդարանը լինելու է նրա վերահսկող մարմինը: Նոր սահմանադրության՝ երեկ հրապարակված նախագիծը բաղկացած է յոթ գլուխներից, որոնք ընդհանուր հաշվով ունեն 173 հոդվածներ: Հրապարակված նախագծից բացակայում են վերջին երկու գլուխները` տեղական ինքնակառավարումը եւ եզրափակիչ դրույթները: Այսինքն՝ արդեն իսկ կարող ենք ասել, որ նոր Սահմանադրությունը բաղկացած կլինի մոտ 200 հոդվածներից:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին