ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը ինստագրամում գրել է, որ սրտի վիրահատություն է տարել․
«Վերջերս ունեցա սրտի վիրահատություն Երևանի Աստղիկ բժշկական կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքում։ Շնորհիվ վիրաբույժ Մհեր Սասունիի, կարդիոլոգ Կարինե Սարգսյանի, անեստեզիոլոգ Եվա Կրասնիկովայի, նվիրված լավագույն բժիշկների թիմի և կատարելապես մասնագիտացված բուժքույրերի՝ իմ սիրտը վերականգնվեց, հիմա ապաքինման ընթացքի մեջ է և ես հնարավորություն ստացա նորից սկսել իմ կյանքը։ Շնորհակալ եմ ամբողջ թիմին։
Շնորհակալ եմ նաև բոլորին ովքեր ուղարկեցին ծաղկեփնջեր, գրքեր, բացիկներ, նամակներ և բարի մաղթանքներ, որն ինձ շատ օգնեց»։