▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահը բանտարկյալ լինելով ավելի շատ բան արեց

Երբեմն հնարավոր է կարճ ժամանակահատվածում հասնել նպատակին, որին տասնյակ տարիներով չես կարողացել հասնել: Բերեմ մի օրինակ, որ ոչ ստանդարտ քայլով դա հնարավոր է:

Եգիպտոսում համարյա 30 տարի Հոսնի Մուբարաքն իր ռեժիմի ուժային ռեսուրսներով պայքարում էր Մահմեդական Եղբայրներ շարժման դեմ՝բանակի, ոստիկանության և հատուկ ծառայությունների միջոցով: Այս տարիներին ձերբակալվել են հազարավոր կազմակերպության անդամներ, բայց շարժման ողնաշարը կոտրել չէր հաջողվում, Մահմեդական Եղբայրները ոչ լեգալ, լավ կազմակերպված ընդհատակյա կազմակերպություն էին:

Արաբական գարնան եգիպտական էպիզոդում Մուբարաքի ռեժիմի դեմ իրական հուժկու ընդվզում սկսեցին բնակչության առաջադեմ հատվածները, իսկ հետագայում, ինչպես լինում է մահմեդական երկրներում, ակտիվացան, նախաձեռնությունն  իրենց ձեռքը վերցրեցին ծայրահեղականները՝այս դեպքում Մահմեդական Եղբայրները: Մուբարաքն իր ներքին և արտաքին դաշնակիցների հետ մի խորամանկ և խելացի խաղ սկսեց.կազմակերպեց իբրև զինվորականների իրեն հրաժարական տալ ստիպելը, ապա անցկացվեցին դեմոկրատական ընտրություներ և Մահմեդական Եղբայրները դուրս գալով ընդհատակից հաղթեցին: Նրանց ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսին դարձավ նախագահ:

Օ ինչ երջանկություն, նրանք վերջապես հասան իշխանության: Իշխանության հասնելով նրանք կորցրեցին իրենց գլխավոր զենքը՝հզոր ընդհատակյա լինելը,և սկսեցին բացահայտվել և զբաղեցնել պաշտոններ,հարևանների մոտ,որ չէին էլ կասկածում իրենց շարժման անդամ լինելը սկսեցին գլուխ գովել,բացահայտվել և պատմել իրենց այսքան տարի ծավալած գործունեության մասին: Այսպիսով նրանց տվեցին իշխանություն և նրանք ողջ կազմով բացահայտեցին իրենց՝վազելով փողոց և իշխանական կաբինետներ:

Այսպիսով երկու խնդիր լուծվեց.1 Ընդհատակից դուրս գալով՝ Մահմեդական Եղբայրները իրենց բացահայտեցին,2 Մեկ տարի մնալով իշխանության բնակչության մոտ դեպի իրենց տասնյակ տարիներ եղած համակրանքը փոշիացրեցին և կրոնական պետության հանդեպ անվստահությու ձևավորեցին: Մնում էր բորբոքել դժգոհ ժողովրդին,որը արեցին,որից հետո միլլիոնանոց հակակառավարական բողոքներ եղան,իսկ արդյունքում Մուբարաքի շրջապատի զինվորականները իրականացրեցին պահանջված հեղաշրջում:

Այժմ իրենց բացահայտաժ շարժման անդամների պարագլուխների ծաղկեփունջը բանտերում է,իսկ հարյուրավորները մահապատժի են դատապարտված.Մահմեդական եղբայրները վնասազերծված են,իսկ նախագահ է դարձել Մուբարաքի մերձավորներից: Այն ինչ Մուբարաքը 30 տարի նախագահ լինելով չկարողացավ անել,արեց 1 տարում լինելով բանտարկյալ:

Հ.Գ  Հետևություները թողնում եմ Ձեզ:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին