«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Համաշխարհային շուկայում արձանագրվում է նավթի գնի շարունակական նվազում։ Անցած 6 օրերի ընթացքում նավթը էժանացել է ավելի բան 6.5 տոկոսով։ «Բրենտ» տեսակի նավթի մեկ բարելի գինը այս ընթացքում 52.73 դոլարից հասել է 49.25 դոլարի։
Նավթի էժանացումը ամենաուղղակի ազդեցությունն է ունենում ՀՀ տնտեսության վրա։ Մեր տնտեսության կախվածությունը մասնավոր տրանսֆերտներից չափազանց մեծ է, իսկ նավթի էժանացումը ուղղակիորեն հանգեցնում է ռուսական ռուբլու արժեզրկմանը, իսկ Հայաստան ուղարկվող տրանսֆերտների մեծագույն մասը հենց ռուբլով է։ Միայն վերջին օրերին, նավթի էժանացմանը զուգահեռ, ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվել Է 3.5 տոկոսով։
Ինչպես բազմիցս նշել ենք, կառավարության տնտեսական բլոկի պաշտոնյաները մասնավոր զրույցներում նշում են, թե քանի որ կառավարությունը իրական քայլեր չի իրականացնում մեր տնտեսության արդիականացման եւ բիզնեսի խթանման ուղղությամբ, ուստի տնտեսական վիճակը կարող է բարելավվել միայն տրանսֆերտների աճի եւ պղնձի թանկացման շնորհիվ։ Բայց, ինչպես տեսնում ենք, տոանսէերտների աճը ապահովող նավթի գները նվազելու միտումներ են դրսեւորում իսկ պղնձի գինը շարունակում է մնալ 7 տարվա ամենացածր մակարդակի սահմաններում՝ 4500 դոլար մեկ տոննայի դիմաց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում