«Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը, հավանաբար, վերանայել է իր նախասիրությունները։ Ամիսներ առաջ Ֆեյսբուքի նրա էջում նկատել էինք, որ նա օնլայն պոկերի սիրահար է, երեկ պարզեցինք, որ վերացրել է դրա «հետքերը»՝ տեղադրելով նախընտրական քարոզչության նյութեր, իսկ նախօրեի գիշերը «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համատեղ քվեարկելու հայտարարությունից հետո իր էջում հրապարակել է խորհրդավոր վերնագրով մի երգ՝ «Нас бьют, мы летаем»: Արդյո՞ք ՀՀԿ– ում նախապես ընդունում են պարտությունը, Մամիկոն Ասլանյանը վստահեցրել է, որ երգը քաղաքականության հետ կապ չունի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։