Նարեկ Մալյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ արձակվեցին:
Հիշեցնենք, որ նրանք բերման էին ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:
«Զենքեր չգտան, որովհետև ես զենքեր չունեմ։ Օրինական զենքեր էլ չունեմ։ Օրինական որսորդական հրացան ունեմ, բայց դժվար դրանով փողոցում ման գայի»,-նշեց Մալյանը:«Դուրս էի եկել, որ գայի, Մալյանին աջակցեի, իմ առաջ ավտո քաշին, Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին, ոչ մի հիմնավորում չբերելով ասացին, որ բոլոր հարցերին կպատասխանեն տեղում: Հետո ասացին՝ ինչի համար են բերել, բայց ես զենք-զինամթերք չունեմ»,- դուրս գալով ոստիկանության 6-րդ վարչությունից ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝