Ռուսական Առաջին ալիքի եթերում շարունակվում է «Голос» նախագծի «կույր» լսումների փուլը։ Ու կրկին այն չանցավ առանց հայի ցնցող ելույթի:
Այս անգամ շքեղ ելույթով հանդես եկավ Նարեկ Գևորգյանը՝ Կրասնոդարից, ով կատարեց Վալերի Մելաձեի «Ես չեմ կարող առանց քեզ» երգը:
Դեպի երիտասարդը շրջվեցին Մելաձեն, Շնուրը։ Նարեկն ընտրեց Կոնստանտին Մելաձեին:
Հիշեցնենք, որ արդեն հաջորդ փուլում են Պետերբուրգում բնակվող Շահեն Հովհաննիսյանը և Սերգեյ Հարությունովը, Սոչիից Արփի Աբգարյանը: