▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նարցիսին մեկդ հուշեք...». Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սուրեն Պետրոսյանի հարցազրույցն եմ լսում ու ասեմ` Նիկոլից հետո հաջորդն մարդն ա, որ կախում ա ուղեղս.. Լուրջ` չձգեցի:
Էսքան թույլ, էսքան` ոչ քաղաքական խոսք, էսքան չկապակցված ու իրար հակասող մտքեր, խորհրդավոր ինտրիգային ինչ-որ անհասկանալի մոտիվով պատումներ:
Սրբազան շարժման ուղերձներին ուղիղ հակասող միտք գոնե էս տղայից չպիտի հնչեր:
Մանավանդ մեռավ ասելով` ես առաջնորդներից մեկն եմ ու ես եմ Սրբազանից առաջ սկսել Կիրանցի պայքարը:
Նարցիս եիտասարդին մեկդ հուշեք` քաղաքագետ դառնալու ճանապարհին լիքը բան ունես դեռ սովորելու և սկսիր հենց հարցազրույցի մշակույթից, տհաճ ա անընդհատ գծած գծով
ելույթը ու անընդհատ հետաձգելը հարցերի պատասխանները, ինչ է թե` ինքը գծած սցենարով եկել է` իր հետ, իբր, պատահածը հույզերով կիսվելու...
Հետո միջանձնային հարաբերությունների մասով լուրջ բացեր ունի, տենց էլ չհասկացա` ինչու է վախենում իրեն առևանգողի դեմ գրի ու իրավական ընթացք տա էդ խորհրդավոր անհետացման միջադեպին:
Ինչո՞ւ է սարսափում ասել` ովքեր էին, ինչու նստեց դրանց մեքենան, ինչու հենց իրեն ընտրեցին, ինչու է գնացած հետ եկածը պատմում իր հետ ԱԱԾ-ի ինչ որ բարձրաստիճաների զրույցներն ու սպառնալիքները, կոպրոմատային ճնշումները կամ գործարքի առաջարկը` մանրամասներով (իր ասելիքից եմ ֆիքսել):
Լոգիկան ո՞րն է:
Հետո հուշեք էս տղային ի վերջո` ձիգ մնալ, Հայրենիքի համար կռիվ տվողն էսքան սենտիմենտալ ու հուզառատ, էսքան զգայուն, վիրավորվող չի կարող լինել:
Այո, լրագրողներն իրեն ճանաչում են տվել, լրագրողներն էլ նորից հետ կվերցնեն.. Հանրային դեմք ես, ուրեմն ասելիքդ կշռի ու նոր մտի խաղի մեջ:
Ասեք նաև` մեղմ ասած` սիրուն չէր, որ էդքան արագ տրվել է ինչ որ պագոնավորներից հնչած գայթակղիչ կոմլիմենտներին,
ինչքան էլ ականջներին դուր գա, թե ինքը լուրջ խելացի տղա է, իբր միայն ինքը կարող է վերբովկա լինել ու շեղել Սրբազան պայքարի ընթացքը.. Մեկ է, լուրջ չի.. Իրոք, լուրջ չի:
Ու չոգևորվի էդքան արագ.. Հիասթափեցնող է, երբ քաղաքականություն ոտք դրած տղեն էդքան իռացիոնալ է մոտենում հարցերին:
Նախ, տղամարդավարի պիտի շփվի ցանկացած իր հանդեպ քայլ անող տղամարդու հետ` ով ուզում է լինի, որտեղից կուզի լինի:
Եվ հետո, ամեն խոտ կարար իրեն տաներ մի տեղ ու ասեր ես ԱԱԾ եմ եւ ինչ, կարելի է էդքան արագ լրջի տա՞լ: Բա որ պարզվի, օրինակ, Լֆիկի Բոգոն էր, կամ ասենք շիշ բռնողի տղերքից. վերջը բա չի՞ մտածում ,որ կարող էին նաև քաղաքականապես իրեն փչացնելու բոլոր կեղտոտ խաղերը մտածել ու նկարել.. Ասում է` լարված էր վիճակը, ես չկարողացա էդ 6-7 ժամվա ընթացքում ինչ-որ դաչայի սենյակից վերցնել հեռախոսս, զանգել, հաջորդ օրը ընկերներս եկան հետևիցս նույն հասցե.. և... Ու սա պատմում է մեծ քաղաքականություն ոդտք դրած, Սրբազանի հետ քայլող, իրեն փրկչի տեղ դրած ու թուրքի երախից, Նիկոլի ճանկերից Հայրենիք փրկող քաղաքական գործի՞չը, այո՞:
Եվ մի բան էլ.. էս նարցիս երիտասարդին հուշեք, որ շարժման մեջ մտնել դատարկ մեջքով անգամ գերդաստան չբերել, բայց բողոքել նախկիններից, «Դիմադրություն 2» շարժում անվանել Սրբազան շարժումը, կամ ինստիտուցիոնալ հիմքերով քաղաքական ուժերի ակտիվությունից նեղվել, ներգրավված լինելը քննադատել կամ մերժել, երբ դու փոխարենը էդ բացը լրացնող քաշ չունես` մեղմ ասած քաղաքական տկարություն է..
Եթե շարժումը ջարդել է ներկա-նախկին բաժանարար գիծը
և համերաշխության ուղերձով նաև ֆունդամենտալ քաղաքական ուժերի միջոցով կարողանում է մասնշատաբկին ակցիաներ անել, զանազան տնային աշխատանքներ,
դա իր շնորհքը չի:
Դա հենց այդ ուժերի քաղաքական կշիռն ու ռեսուրսն է, որ իր նմանի ելույթից հետո կարող է հավաքվել հրապարակում,
ճամփա փակել ծեծվել, ջարդվել, նստել, կալանավորվել, մարմնական վնասվածքներ ստանալ ու չբողոքել դրանից.
քանի որ ինքը գիտի մեջքին վոզդուխ չէ, գիտի` ինչու և ինչքան կարող է պայքարել..
Հուզաթաթախ պատմությունները ինչ-որ պսեվդո աած-ականների ավտոն նստելու կամ դաչնի հանդիպումների մասին` ամենախնդալու դրվագն են, որ գուգլում կմնա համշվերժ ու միշտ կհիշեցնի իր թույլիկ կողմերի մասին...
Իսկ շարժման առաջնորդ իրեն համարելը, մեր մեջ ասած, խնդալու կթվա հատկապես էքսցենտրիկ առևանգումների սցենաներից ու էս կարգի հարցազրույցից հետո..
Տպավորությունս` 1 ժամ 15 րոպե տևած ու չավարտված նարցիսի հարցազրույցից»:

***

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն էկրանապատճեն է հրապարակել ու գրել․ «Սա երեկ էի գրել ու փակել կանխատեսելով այսօրվա ասուլիսը (հարցազրուցը)։

Ու ասեմ` քաղտեխնոլոգիաներում այս մարդու քեյսը կոչվում է էպիկ ֆեյլ:

Հ.Գ. Գրառումը բացել եմ, որ տեսնեք, որ ոչ մի բառ չի փոխվել»։

«Ես եմ եղել այս շարժման հիմնադիրը (ակունքներում)

Այնուհետև դաշնակները մեջ ընկան, հարամ արեցին, իմ շարժումը։

Սրբազանը լավն ա, ուղղակի իրեն իմ մասին սխալ բաներ են ասում։

Ինձ անհայտ մարդիկ գողացան սպառնացին, նպատակը որ ես շարժման թեժ պահին օգտակար չլինեմ։

Ես ոչ մեկին ապացուցելու բան չունեմ

Շարունակելու եմ պայքարը այլ ֆորմատով»:

***

«24նյուզ»-ի եթերում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը մանրամասն ներկայացրեց` որտեղ է հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայից «անհետացել» ինքը: «Հավաքն սկսելուց առաջ զանգել են և ասել, որ պիտի հանդիպեն ինձ հետ, հակառակ պարագայում՝ բերման կենթարկեն։ Առաջարկեցի երրորդ տարբերակը՝ իրենք գան հավաքի մոտ, մեքենայի մեջ նստենք, խոսենք։ Եկել են իմ հետևից և մենք մեքենայով մեծ արագությամբ շարժվել ենք դեպի Հրազդան։ Հասել ենք առանձնատուն։ 1 ժամ հետո եկել է 2 մարդ, եղել է բավականին երկար խոսակցություն:

...Խոսակցությունն այն մասին էր, որ նրանք ասում էին, որ շարժումը գնում է շատ սխալ ճանապարհով, որ ես եմ, որ այս ընթացքում ինչ-որ մի կերպ տարանջատված եմ շարժումից։ Առաջարկել են, որ փոխեմ շարժման ուղղությունը, թե չէ կարող է նաև մարդ մահանալ։
...Առաջարկել են ինձ, որ վերցնեմ առաջնորդությունը շարժման ու բովանդակությունը փոխեմ։ Պատասխանել եմ, որ ի վիճակի չեմ շարժման բովանդակությունը փոխելու։ Դուրս եմ եկել այդտեղից, խնդրել եմ այդ մարդկանց` ինձ տանել Ծաղկաձոր։ Քնել եմ այնտեղ, հաջորդ օրը իմ ընկերները եկել են իմ հետևից։ Այդ օրը կապվել և ասել եմ, որ իմ հետ ամեն ինչ նորմալ է»։

Պետրոսյանը նաև հավելեց, որ իրեն ցույց են տվել բազմաթիվ «շատ վատ» ձայնագրություններ: «Չգիտեմ` կոնտեքստից կտրված, թե արհեստական բանականությամբ պատրաստված, այնուամենայնիվ, շատ վատ բովանդակությամբ ձայնագրություններ, որոնցից միայն մի 5 տոկոսն են դեռ հրապարակել, որոնց հիման վրա էլ կալանավորել են Գերասիմ Վարդանյանին:

Նա նաև նշեց, որ շատ երկար զրույց է ունեցել Բագրատ Սրբազանի հետ, ամեն ինչ իրեն պատմել է:

Մոսկվա գնալու վերաբերյալ էլ Պետրոսյանը նշեց, որ մեկնումը ծրագրած էր դեռ մեկ ամիս առաջ և խիստ անձնական նպատակով է գնացե

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին