«Նար-Դոսի անվան հիմնական դպրոցի դիմաց հակասանիտարական վիճակ է»․ Աննա Ավետիսյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նար-Դոսի անվան հիմնական դպրոցի անմիջապես դիմաց արդեն մեկ ամսից ավելի է, ինչ հակասանիտարական վիճակ է։
Դիտահորերի խցանված լինելու պատճառով կոյուղատար համակարգը շարքից դուրս է եկել ու չի գործում, կոյուղաջրերը լցվում են հարակից շենքի նկուղներ, ինչպես նաև հարևանությամբ գտնվող ավտոտնակների հատականցքերից դուրս են գալիս` լցվելով փողոց և տարածելով գարշահոտություն։
Դպրոց գնացող երեխաներն ու սովորական անցորդները ստիպված են ամեն օր շնչել այդ հոտը, սակայն համաճարակային վտանգն ավելի է լրջացնում հարցը, քան թե անտանելի տհաճ հոտը։
Իսկ խնդրի գոնե սկզբնական ուսումնասիրության պատասխանատու Վեոլիա Ջուր / Veolia Armenia-ն և պատկան այլ կառույցներ բնակիչների՝ մեկ ամսից ավելի տևող ահազանգերը թողել են անպատասխան»։