▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նալբանդյանը չի կարող ասել՝ միջպետական պայմանագրի խախտում եղել է, թե ոչ.galatv.am

galatv.am-ը գրում է.ՀՀ ԱԳՆ-ում անգամ ամանորյա շնորհավորանքներն են ուշացած: Նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր՝ հունվարի քսանվեցին,  ՀՀ ԱԳՆ 2014-ի ամփոփիչ ասուլիսը սկսեց ամանորյա շնորհավորանքներով, որին հաջորդեցին լրագրողների հարցերը, որոնք նաև մեղադրանք էին ԱԳՆ-ի հասցեին, թե վերջինս պատշաճ չի արձագանքում երկրում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին:

«Իհարկե ոմանք անհրաժեշտ գործողությունների տակ պատկերացնում են աղմուկ հանելը աջ ու ձախ, ոմանք պատկերացնում են համապատասխան հետևողական աշխատանք տանելը, եթե այստեղ խոսքը գնում է ճառ ասելու, թե զանգ կախելու մասին, ես նախընտրում եմ երկրորդը»,- ասաց Նալբանդյանը:
Նալբանդյանը չի կարծում, որ Գյումրու ողբերգությունը բացասաբար կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա: Անդրադառնալով Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանությանը, որի հիմնական կասկածյալը ռուսական 102 ռազմաբազայի զինվորն է, ասաց Նալբանդյանը:

«Փոխըմբռնում կա, լիակատար փոխըմբռնում, որ պետք է դատահետաքննությունը լինի բաց, թափանցիկ և որ մեղավորները պետք է օրենքի ամենախստիվ ուժով պատասխանատվության ենթարկվեն»,- ասում է Նալբանդյանը:

Լիակատար փոխըմբռնումը ենթադրում է նաև լիակատար պատասխանատվություն բացթողումների, սխալների և քողարկումների դեպքում: Սակայն երբ Նալբանդյանը պետք է պատասխանի, թե միջպետական պայմանագրի խախտում եղել է, թե ոչ, վերջինս նշում է՝ միջպետական պայմանագրի հակասական մեկնաբանությունների դեպքում համապատասխան մարմինները պաշտոնապես պետք է դիմեն ԱԳՆ-ին, չեն դիմել, ուստի Նալբանդյանը չի կարող ասել՝ եղել է խախտում, թե ոչ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին