ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեկվա ուղերձին՝ ասել է, որ այդ տեքստը նրան հրամցրել են: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց, որ Գալուստ Սահակյանի տեքստն էլ նա չի գրել:«Ես կարծում եմ, որ այս տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել: Ես վիրավորելու համար չեմ ասում, սա նրա արտահայտությունները չէին»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, մեկնաբանելով այս հարցը, նշել է .«Եթե իրենց մոտ արդեն ավանդույթ է դարձել, որ իրենք ընթերցում են ուրիշների կողմից գրված տեսքտերն, ապա պետք չէ իրենց արշինով չափել Գալուստ Սահակյանին: Գալուստ Սահակյանը գրող չէ, ոչ էլ ուրիշի գրած տեսքտեր կարդացող է, նա մտածող մարդ է և հանգիստ շարադրում ու արտահայտում է իր դիրքորոշումը:Առանց վիրավորելու եմ ասում»: