▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա ճիզվիտ է, ունի միայն մեկ թոք, համբուրել է ՁԻԱՀ-ով հիվանդներին. 25 փաստ Հռոմի նորընտիր պապի մասին

 

New York Magazine-ն ի մի է բերել Հռոմի նոր պապի մասին հին, բայց ոչ այնքան հայտնի տվյալներ:

1. Նա արգենտինացի է, ըստ այդմ՝ առաջին Պապը Հարավային Ամերիկայից և առհասարակ արևմտյան կիսագնդից: 

2.Նա առաջին Հռոմի պապն է, որը ճիզվիտ է:
3. Նա Բուենոս Այրեսի առաջին ճիզվիտ արքեպիսկոպոսն է եղել:
4. Նա ընդունել է Ֆրանցիսկոս հոգևոր անունը: Նա Լանդոս պապից հետո (913-ից ի վեր) առաջին Հռոմի պապն է, որը վերցրել է նոր անուն, այլ ոչ թե իր նախորդների կողմից նախկինում օգտագործվածը: 
5. Նա 76 տարեկան է:

6. Նա իտալացի ներգաղթյալների զավակ է:
7. Նա գիտի իսպաներեն, իտալերեն և գերմաներեն:
8. 2005-ին նա Հռոմի պապի 2-րդ ամենահավանական թեկնածուն է եղել, սակայն զիջել է կարդինալ Ռատցինգերին՝ Բենեդիկտոս 16-րդին: 
9. Նա միայն մեկ թոք ունի: Մյուսը հեռացվել է մանուկ հասակում՝ ինֆեկցիայից հետո: 
10. Արգենտինայում 2010-ի միասեռական ամուսնությունների օրինականացումը նա անվանել էր «ավերիչ հարձակում Աստծո ծրագրի վրա»:

11. Նա գտնում է, որ գեյերի կողմից որդեգրումը «խտրականություն է երեխաների նկատմամբ»: 
12. 2012-ին իր մի ելույթում նա «եկեղեցու սպասավորներին մեղադրել է կեղծավորության համար՝ մոռանալու, որ Հիսուս Քրիստոսը լողացել է բորոտների և կերել մարմնավաճառների հետ»: 
13. Նա օպերային արվեստի և Սան Լորենցոյի ֆուտբոլային թիմի երկրպագու է:
14. Երթևեկում է հասարակական տրանսպորտով, ապրում է համեստ բնակարանում: 
15. Նա ինքն է պատրաստում իր ուտելիքը:

16. Անկողին է մտնում երեկոյան 21:30-ին և արթնանում առավոտյան 4:30-ին:
17. Հրաժարվում է հարցազրույցներ տալ:
18. Նրան քննադատողներն ասում են, որ բավականաչափ կտրուկ հանդես չի եկել Արգենտինայի 1976-83թթ. Ռազմական բռնապետության դեմ, սակայն «2000-ին առաջնորդել է եկեղեցու ջանքերը՝ այդ անգործության համար հասարակությունից ներողություն խնդրելու հարցում»: 
19. 2005-ին մի իրավապաշտպանի կողմից մեղադրվել է 1976-ին Արգենտինայի ռազմական բռնապետության կողմից երկու քահանաների առևանգմանն ունեցած առնչության համար: Բերգոլիոն հերքում է այս մեղադրանքը:
20. 2005-ի կոնկլավից առաջ տեղեկություն եղավ այն մասին, որ Բերգոլիոն «կյանքում չի ժպտացել»:

21. Նա քննադատում է Արժույթի միջազգային հիմնադրամին և ազատ շուկայական կապիտալիզմը՝ չքավորությանը նպաստելու համար: 
22. Պահանջել է, որպեսզի փակվի արվեստի ցուցահանդեսը, որում ցուցադրվում էին կաթոլիկ սրբերի, Հիսուս Քրիստոսի և Մարիամ Աստվածածնի պատկերումները՝ բլենդերի, տոստերի և թավայի վրա՝ դա անվանելով «սրբապղծություն»: 
23. Խստորեն քննադատում է հոգևորականներին, որոնք հրաժարվում են կնքել միայնակ մայրերի երեխաներին: 
24. 2001-ին այցելել է ապաստարան՝ համբուրելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ 12 մարդու և լվանալու նրանց ոտքերը: 
25. Տանգո է պարել իր ընկերուհու հետ՝ նախքան կհայտնաբերեր, որ կրոնական կոչում ունի: 

 

Աղբյուրը` Թերթ.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին