▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Միլան»

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Ըստ իտալական լրատվամիջոցների՝ նրա ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»:

Նշվում է, որ հայ ֆուտբոլիստը հիանալի տարբերակ կարող է լինել «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի համար, որին կիսապաշտպան է պետք:

«Միլան»-ում սպասոմ են, որ «Արսենալի» կողմից «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին ձեռք բերելուց դեպքում թիմում շղթայական ռեակցիա կսկսվի և ֆուտբոլիստներից մեկը ստիպված կլինի լքել «զինագործներին»: Հնարավոր է, որ դա կլինի Հայաստանի հավաքականի ավագը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իտալական calciomercato.it-ը նշում է, որ գործարքին կարող է խանգարել Մխիթարյանի բարձր աշխատավարձը և երկարաժամկետ պայմանագիրը (մինչև 2021 թվականի ամառ), ինչը բարձրացնում է նրա տրանսֆերային գինը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին