▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտածում եմ մի 10 տարի հետո մի հատ նենց բանակ ստեղծեմ, որ Տիգրան Մեծի քարտեզը վերականգնեմ. իմ մանկական երազանքն է. Աղազարյան

90-ականների հայտնի դեպքերից հետո բնակավայրեր կան, որ ադրբեջանական են եղել, բայց մեր հողի մեջ են եղել ու հակառակը: Այդ իրավիճակը գրեթե սիմետրիկ է: Խնդիրը լուծելու համար այդ սիմետրիկությունը չպետք է խախտվի:

/filemanager/uploads/2019/11/week-3/hovik_aghazaryan.jpg.jpg

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մասնավորապես խոսելով Տավուշի գյուղերի ու Տիգրանաշենի մասին:

Հարցին՝ իր համար նույնպե՞ս պատմությունը ԽՍՀՄ-ից է սկսվում, գիտի արդյո՞ք ինքը Տավուշում գյուղեր, որոնք հայկական չեն, Աղազարյանն ասել է, որ իր համար պատմությունը սկսվում է Տիգրան Մեծից. «Ես մտածում եմ մի տաս տարի հետո մի հատ նենց բանակ ստեղծեմ, որ  Տիգրան Մեծի քարտեզը վերականգնեմ: Դա իմ մանկական երազանքն է»,-ասել է նա՝ նշելով, որ դա բոլոր հայերի երազանքն է, բայց մինչ այդ պետք է լուծել այսօրվա խնդիրները:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին