«Ինչպես հայտնի Է՝ ՀՀ իշխանությունները հայտարարել են կոռուպցիայի դեմ պայքարելու մասին, սակայն այդպես էլ չեն գտնում այդ հրեշին։ Սա այն դեպքում, երբ նույնիսկ պաշտոնական փաստաթղթերում կոռուպցիան միանգամից աչքի է զարնում։ 2012 թվականի մարտի 27-ին այս նախարարության և ավստրիական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս», գերմանական «Սալզբրեններս թեյջթեք աուդիո և վիդեո մեդինսիսթեմս», «էլեքթրոնիք թիաթր քոնթրոլս» և հայաստանյան «Արթսթեք» ՍՊԸ-ի միջև 8 մլն եվրոյի վարկային պայմանագիր է կնքվել, որով պետք է իրականացվեր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի Երկու դահլիճի տեխնիկական վերազինումը։ Սակայն արդյունքում մեկ դահլիճի վերազինումն է տեղի ունեցել։ Բացի այդ՝ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ ներկրված ապրանքների ուշ մաքսազերծման պատճառով մշակույթի նախարարությունը պետբյուջեին 35 մլն 319 հազար դրամի վնաս է պատճառել։ Ահա այսպես, մի կողմից գործ ունենք պետական միջոցները սխալ ծախսելու, մյուս կողմից էլ՝ պաշտոնեական անփութության հետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։