▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մրցույթն այնպիսի վերնագրով է հայտարարել, որպեսզի ոչ ոք չկռահի՝ ինչի մասին է խոսքը.«Ժողովուրդ»

Երեկվանից փոխվել է «Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի անվտանգության եւ պահնորդական ծառայություն մատուցող ընկերությունը. «Տրանս-Սֆեր»-ին փոխարինել է «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ն: Այս «մանր» խնդիրը, պարզվում է, մեծ արմատներ ունի: Բանն այն է, որ այս ընկերությունը կապվում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀ ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանի անվան հետ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Բրյուսովի անվան համալսարանը մրցույթն այնպիսի վերնագրով է հայտարարել, որպեսզի ոչ ոք չկռահի՝ ինչի մասին է խոսքը: Բուհ-ը գրել է «...hյուրանոցային սպասարկման ծառայությունների գնման» մասին հայտարարություն, որի արդյունքում հաղթել է «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ն: Այն փաստը, որ Արման Սահակյանը եւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մտերիմ ընկերներ են, դա հայտնի էր, բայց որ մրցույթի կազմակերպման մանրուքներն իր ձեռքն էր վերցրել ՀՀԿ-ի հավերժ երիտասարդ Կարեն Ավագյանի եղբայր Արթուր Ավագյանը, ով նշված ԲՈՒՀ-ի պրոռեկտորն է, դա արդեն հետաքրքիր էր:

 

Ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին