«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օլիմպիական խաղերի ամենաշոկային հարվածը հայ մարզասերների համար լեգենդար Արթուր Ալեքսանյանի արծաթե մեդալի նվաճումն էր, քանի որ հայ հանրությունը վստահ էր, որ նա ոսկե մեդալակիր է լինելու` անվիճելիորեն: Բայց, պարզվում է, լուրջ խնդիրներ կան. մենք կրկին ազգովի բախվել ենք անարդարության և պետք է պայքարենք, որպեսզի Արթուր Ալեքսանյանը ևս արժանա ոսկե մեդալի: -Մեր մարզիկների պատրաստվածությունը բարձր եմ գնահատում. նրանք բոլորն էլ հանդես եկան արժանիորեն։ Արթուր Ալեքսանյանը, հատկապես, ցույց տվեց, թե ինչու է նա հանդիսանում հայ ամենատիտղոսակիր մարզիկը։ Արթուրը նաև համաշխարհային ընբշամարտի պատմության մեջ է ամենատիտղոսակիրներից։ Միայն Լոպեզն ունի օլիմպիական 5 մեդալ, Կարելինը՝ 4 և Ալեքսանյանը՝ 4. սա գրեթե անգերազանցելի նվաճում է։ -Տպավորություններս, անկեղծ ասած, բացասական են։ Իմ դիտարկմամբ` մրցավարությունը ոչ միայն անարդար էր, այլև խայտառակ կերպով. սա օլիմպիական խաղերին հարիր մրցավարություն չէր։ – Ի՞նչ նկատի ունեք, կպարզաբանե՞ք։ Եթե չմերժվեր հայկական կողմի բողոքը, Արթուր Ալեքսանյանը կհաղթե՞ր։ – Միանշանակ, Արթուրին ևս պետք է ոսկե մեդալ տրվի: Արթուրի կարիերայում սա առաջին դեպքը չէ, երբ անարդար մրցավարությունը խոչընդոտում է նրա հաղթանակը։ Հիշենք` Տոկիո 2021-ը։ Նախկինում այդ դեպքերը անտեսվել են, բայց այս անգամ չպետք է լռենք, դա ստորություն կլինի։ Մարզիկներով միայն հպարտանալը բավարար չէ, պետք է տեր կանգնել նրանց հաղթանակներին։ Եվ այս անգամ պետք է գնալ մինչև վերջ, ու հաղթանակը մերը կլինի։ Սա կօգնի, որպեսզի հետագայում էլ մեր մարզիկները պաշտպանված լինեն։ Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին` Արթուր Ալեքսանյանին` հայկական սպորտի կենդանի լենգենդին, Փարիզից դիմավորեն որպես օլիմպիական չեմպիոնի։ Արթուրն իսկապես հաղթել է, և սա բարոյական հաղթանակների հերթական շարքից չէ։ Եթե այս անգամ էլ մենք մեր մարզիկներին տեր չկանգնենք, ապա կկործանենք սպորտը, ու կկորցնենք պրոֆեսիոնալ մարզիկների»: |
Մրցավարությունն անարդար էր
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet