▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մուտիլովկաներ» իշխանական էլիտայում. «Իրատես de facto»

«Մեկ տարի առաջ այս օրերին միավորվեցին ՀՀ ֆինանսների նախարարությունը եւ պետական եկամուտների կոմիտեն: Պատմականորեն այս երկու կառույցները միշտ եղել են, մեղմ ասած, ոչ բարիդրացիական հարաբերությունների մեջ: Եւ անկախ նրանից, թե որքան է արդյունավետ եղել վերջին տարվա ընթացքում այս միավորված կառույցի աշխատանքը, այնուամենայնիվ այդ երկու կառույցների ներկայացուցիչների պայքարը, արդեն միավորված կառույցի մեջ, շարունակվում է:

Մասնավորապես, մեծ պայքար է ծավալվել ՀՀ ֆինանսների նախարարության այն փոխնախարարների միջեւ, որոնք նախկինում ներկայացնում էին տարբեր կառույցներ: Երբ ներկայացվեց այս տարվա բյուջեն, որը ավանդույթի համաձայն գրել էր ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, հարկային եւ մաքսային մարմինների պատասխանատուներ, փոխնախարարներ Վախթանգ Միրումյանն ու Արթուր Աֆրիկյանը սկսեցին տարբեր մակարդակներով «բոչկա գլորել» Սաֆարյանի վրա, թե իբր «ոնց գրել է, թող այնպես էլ իր գրած բյուջեն հավաքի»: Իսկ հիմա, երբ Վախթանգ Միրումյանի ներկայացրած «խոպանչիներին հարկելու մասին» տխրահռչակ օրինագիծ դարձավ հանրային ծաղրի առարկա, արդեն Պավել Սաֆարյանն է «կրակի վրա յուղ լցնում» ընդդեմ Վախթանգ Միրումյանի:

Թե որքան կշարունակվի այս գզվռտոցը, պարզ չէ, բայց մի բան հաստատ է. այս «կրակի վրա փորձում են իրենց ձեռքերը տաքացնել» այլ գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Դե ինչ, «մուտիլովկաները» եւ միմյանց դեմ պայքարելու բնավորությունը հայաստանյան իշխանական էլիտայում նորություն չեն»:

 

Ուշագրավ այլ նյութեր` «Իրատես de facto» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին