▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոտ 3 միլիոն ` «Անսասան եղբայրության» ֆուրշետների համար. «ՀԺ»

«Մարտի 23-ից 26-ը Հայաստանում անցկացված ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության շրջանակներում կազմակերպված ֆուրշետները պետբյուջեի վրա արժեցել են 2 մլն 902 հազար 340 դրամ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության էլեկտրոնային կայքից:

 

Պաշտպանության նախարարությունը այդ գումարով երկու անգամ կազմակերպել է «բարձր մակարդակի» ֆուրշետներ, ինչպես նաև վճարել արարողակարգային այլ ծախսերի համար: Այդ նպատակով ՊՆ-ն 2,9 միլիոն դրամի պայմանագիր է կնքել նախարարությանը պատկանող «Զինառ» ՓԲԸ–ի հետ»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին