Ջիվանու անվան աշուղական դպրոցի վաստակաշատ ուսուցիչ Արթուր Մնացականյանի դասարանի սան Արտյոմ Սարգսյանն օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային մրցույթ փառատոնի 97 մասնակիցների թվում արժանացել է առաջին կարգի դափնեկրի կոչման և ոսկե գավաթի՝ հիացնելով ժյուրիին և հանդիսատեսին իր անզուգական կատարումներով:
Ի դեպ, Արտյոմի 11 ամյակը լրացավ հենց մրցույթի օրը:
Հայ տաղանդավոր փոքրիկի մասին ժյուրին իր հիացմունքը արտահայտեց ինչպես նրա կատարումից հետո,այնպես էլ մամուլի ասուլիսի և կլոր սեղանի ժամանակ,իսկ դահլիճը ցնցում էր Արտյոմի ելույթներից հետո:
Նշենք նաև.որ Արտյոմը դասական երգ անվանակարգում էլ հանդես եկավ նեապոլիտանական երգով, ինչի համար էլ արժանացավ ոսկե գավաթի: