Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե Երևանը սահմանամերձ գյուղերի հարցով Բաքվի հետ փոխզիջման չգնա, ապա շաբաթվա վերջին կարող է պատերազմ սկսվել: Ինչի՞ հասցրեցին գործը Եվրոմիության, ՆԱՏՕ-ի և Վաշինգթոնի նոր կուրատորները։ Խնդրում եմ նկատել՝ այս հայտարարությունը որևէ կերպ կապված չէ Ռուսաստանի հետ։ Սա Երևանում գործող իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտամետների հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը»,- ասել է Զախարովան: Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝ |
Մոսկվայի արձագանքը՝ նոր պատերազմի հավանականության մասին Փաշինյանի հայտարարությանը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet