▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայաբնակ հայ գործարարներին հրահանգել են չօգնե՞լ Արցախին.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»  թերթը գրում է. «Արցախին օգնելու նպատակով սկսված դրամահավաքի առաջին իսկ օրվանից նկատելի դարձավ, որ ռուսաստանահայ գործարարները առանձնապես տեղից չեն շարժվում: ՌԴ իշխանություններին եւ հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ըստ ամենայնի, զայրացրել է այն, որ ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմից հետո Հայաստանում հակառուսական տրամադրությունների ալիք բարձրացավ Հայաստանի երիտիշխանավորների ձեռամբ, եւ որ ՀՀ իշխանություններն ուղղակիորեն ՌԴ-ին մեղադրեցին` Ադրբեջանին զենք վաճառելու համար:

«Ժողովուրդ»-ին մոսկվայաբնակ գործարարների շրջանակներից տեղեկություններ հասան առ այն, որ ՌԴ իշխանական շրջանակները Ռուսաստանի՝ ազգությամբ հայ մեծահարուստներին հասկացրել են, որ նրանց կողմից Հայաստանին ֆինանսապես աջակցելը կարող է իրենց հետագա գործունեության համար խնդիրներ առաջացնել: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի հայ մեծահարուստները պարզապես պետք է ընտրություն կատարեն` ի հեճուկս ՌԴ իշխանությունների գումա՞ր փոխանցեն Արցախին, թե՞ ենթարկվեն «հրահանգին»: Ինչպես երեւում է՝ նրանք երկրորդ տարբերակն են ընտրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին