▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մորս արգելեցի, ասեցի`դու էիր պակաս, ընկերուհիներիդ հետ գայիր ներկայացմանս. Սերգեյ Դանիելյան

«Կերպարից դուրս» հաղորդման հերթական հյուրը Սերգեյ Դանիելյանն էր։

Դերասանն այս տարի նշում է իր 60 ամյակը։ Զգու՞մ է արդյոք փոփոխությունը.

«Չէ, առանձնապես չեմ զգում։ 60 ամյակս անելու եմ Լոս-Անջելեսում։ Մեծ միջոցառում եմ անելու։ Մարդ ոնց կարող է դառնալ 60տարեկան և փող  չաշխատել դրա վրա։ Այնտեղ ունեմ աշխատանքային վիզա և այս անգամ երկար ժամանակով եմ մեկնում։ Առողջության հետ կապված՝ոչ։Ես միշտ էլ ինձ հասուն եմ զգացել։ Ինչքան  շատ հետաքրքիր ապրեմ, այնքան լավ»։

Կար մի միտք, որ ծնողները Սերգեյ Դանիելյանի արվեստը լավ չէին գնահատում։ Ինչ որ պահից դադարում  են գնալ ներկայացումներին.

«Ծնողներս նախ լուսահոգի են արդեն։ Ոչ թե դադարեցին  գալ, այլ մի անգամ եկավ մայրս և սարսափելի դուրը չեկավ։ Ես արգելեցի այլևս գալ։ Ասեցի՝դու բան չես հասկանում, մի արի ընդհանրապես, մենակ դու էիր պակաս՝ ընկերուհիներիդ հետ գայիր:Ես ուզեցել եմ, որ ծնողներս ինձ ընդունեն, դա նորմալ է։ Առաջին հերթին պիտի քեզ ծնողդ ընդունի։ Ես միշտ հիմա ապրում եմ ծնողներիս հակառակ, որովհետև երեխային միշտ պիտի գնահատես,միշտ. եթե անգամ նա վատ գնահատական բերեց, պիտի ասես՝ ոչինչ, մյուս անգամ լավը կբերես։ Մեզ մոտ այդպես չի եղել,  սովետական ընտանիք և ես միշտ ընդվզել եմ դրան։

Սերգեյ Դանիելյանը երգիծանգից հասավ լուրջ քաղաքական վերլուծությունների։ Նա այս մասին խոսեց.

«Ես երբեք քաղաքական վերլուծություններ չեմ արել, որովհետև քաղաքական վերլուծաբան չեմ։ Ես քաղաքագետ չեմ, քաղաքացի եմ ՝որն ունի իր կարծիքը։ Երբեմն այդ կարծիքը սխալ է, երբեմն չի համընկնում վերլուծաբանների կարծիքի հետ։ Մարդիկ ինձ լսում են՝ այդքան բան։ Ես աշխարհաքաղաքական հարցերի մասին չեմ խոսում.բան չեմ հասկանում։ Ես`որպես հանրային մարդ, վաստակել եմ կարծիք արտահայտելու իրավունք»։

Աղբյուրն՝ այստեղ։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին